Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օր է Ագարակի կոմբինատի աշխատակցին չի հաջողվում գտնել

Հունիս 27,2014 18:52

Ինչպես երեկ տեղեկացրել էինք` Ագարակ քաղաքի բնակիչ Ջանիկ Խաչատրյանին  Ագարակի կոմբինատի պոմպակայանում  երեկ  առավոտյան հերթապահություն իրականացնելուց հետո ոչ ոք չի տեսել:  Երեկվանից որոնողական աշխատանքներ են տարվում  բնակչին գտնելու համար: Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Ագարակի կոմբինատից` աշխատակցին  դեռեւս չի հաջողվել գտնել, իսկ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ երեկվանից  շրջանառվում է այն վարկածը, որ Ջանիկ Խաչատրյանը հնարավոր է հոսանքահարվել եւ  Արաքս գետն է ընկել,  քանի որ  Արաքս գետում բաց հոսանք են գտնել, իսկ ինքը տեղում չի եղել: Մինչեւ այս պահը նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30