Լրահոս
Օրվա լրահոսը

Տարազի փառատոն Արփենի գյուղում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 28,2014 17:06

Այսօր «Հայրենիք նախաձեռնությունների զարգացման հիմնադրամ»-ը Աշոցքի տարածաշրջանի Արփենի գյուղում տարազի փառատոն էր կազմակերպել: Այս միջոցառմանը ներկա էին Շիրակի նախկին ու ներկա մարզպետերը` Լիդա Նանյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:IMG_2816 IMG_2810 IMG_2789

ԱՄՆ դեսպանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում Շիրակի մարզը, որովհետև այստեղ յուրահատուկ է ոչ միայն մշակույթը, այլ ազգաբնակչության հումորի զգացումը: Իսկ մարզպետները գրեթե ելույթ չունեցան, Լիդա Նանյանը ընդհանրապես չխոսեց, Ֆելիքս Ցոլակյանն էլ մի քանի բառով գովերգեց Աշոցքի բնությունը:IMG_2787 IMG_2794

Նկատենք, որ ազգային տարազը ցուցադրող տաղավարների թիվը բավականաչափ քիչ էր, և մասնակիցներից շատերի գնահատմամբ, մշակութային այս միջոցառումը բավական հեռու էր փառատոն կոչվելուց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30