Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Նախապատվությունը տրվելու է համամասնական ընտրակարգին». 168 ժամ

Հուլիս 01,2014 12:08

Հատված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ հարցազրույցից:

– Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն, նրա տեսակետն ինչպե՞ս է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։

– Այդ տեսակետը, ի դեպ, եւս հավաստում է այն, որ խորհրդարանական կառավարումը ոչ մի պարագայում չի կարող տեղավորվել քաղաքական պատվերի շրջանակներում։ Խնդիրը, իրոք, չափազանց բարդ է. ինքս այն համոզման եմ, որ կառավարման ձեւի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն երկրի ներքին, այլեւ առավելապես արտաքին խնդիրներով ու գործոններով։

Չի կարելի միանշանակ պնդել, որ կիսանախագահական ձեւն իրեն ամբողջովին սպառել է, պարզապես հանձնաժողովի մեծամասնությունն այն տեսակետին է, որ վերը նշված գործոնները, թերեւս, առավել նախընտրելի են դարձնում խորհրդարանական ձեւի գաղափարը։

Ինչեւէ, Հանրապետության Նախագահը եւս արտահայտվել է վերջնական որոշում կայացնելը հանրային քննարկումների արդյունքների հետ փոխկապակցելու օգտին։

– Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգից պարզ չդարձավ նաեւ՝ արդյոք փոխվելո՞ւ է ընտրական համակարգը, մեը ներկայիս խառը համակարգից անցում կատարվելո՞ւ է 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ Ըստ ձեզ՝ ընտրակարգի հստակեցումը պետք է կատարվի Սահմանադրությա՞ն, թե՞ Ընտրական օրենսգրքի միջոցով։

– Հայեցակարգի նախագծի նախնական տարբերակներից մեկում Ձեր կողմից նշված հարցի առնչությամբ հանգամանալից նյութ կար, հետագայում առավել նպատակահարմար գտանք դրան անդրադառնալ վերջնական ամփոփումների
փուլում։ Բոլոր դեպքերում, հանձնաժողովում գերիշխում է այն տեսակետը, որ նախապատվությունը նպատակահարմար է տալ համամասնական ընտրական համակարգին։ Սակայն այս համակարգը եւս ունի բազմաթիվ տարբերակները, որոնց ընտրության հարցը պակաս կարևոր չի, սակայն դրանց արդեն անդրադարձ կարվի ընթացիկ օրենսդրությունում։ ՝

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031