Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Հին Երեւանի վերջին փշուրները դարձել են նոր ճարտարապետության զոհը»

Հուլիս 03,2014 17:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Անվանի գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց հին Երեւանի վտանգված մշակութային ժառանգության, մասնավորապես Աֆրիկյանների ակումբի ճակատագրի մասին:

«Ցավում եմ, բայց հին Երեւանի մեծ մասն արդեն ոչնչացված է, ու այդ ոչնչացումն էլ սկսվել է 1975-1976 թվականներից: Ինչ վերաբերում է վերջին փշուրներին, դրանք էլ դարձել են քաղաքաշինական նոր միջավայրի, նոր ճարտարապետության զոհը: Շատ ենք ուշացել պայքարում: Ամեն դեպքում կողմնակից եմ, որ Երեւանի մշակութային ժառանգությունը պահպանվի»,-ասաց արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: