Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում միանալ ստորագրահավաքին

Հուլիս 13,2014 22:49

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կատարած էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների ուսումնասիրությունները, 2014 թվականի հուլիսի 1-ին էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերի քննարկումը, ըստ որի որոշվել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի բարձր սակագներ (ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից) և հրապարակած այլ պարզաբանումները վստահություն չեն ներշնչում և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել ստորագրահավաքի։

Ստորագրող քաղաքացին միանում է էլեկտրական էներգիայի մատչելի սակագների սահմանման և ստորև ներկայացված պահանջների համար, ինչպես նաև լիազորում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ընդունված անձանց ներկայացնել դիմումը ՀՀ պետական համապատասխան մարմիններին՝ իրականացնելու հասարակական պահանջը։

1. Ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, որը վերստուգման և վերահաշվարկի կենթարկի էլեկտրաէներգետիկական համակարգի տվյալ ընկերությունների նախորդ 8 տարիներին ստացած եկամուտները և կատարած ծախսերը, ներառյալ 17,9 մլրդ դրամ մատնանշվող ճեղքվածքը։
2. Դարձնել Հանձնաժողովի լիիրավ մասնակից «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասնագետներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական և անկախ պատգամավորներին։
3. Ապահովել Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների լիարժեք հրապարակայնությունը։
4. Օժտել Հանձնաժողովին այնպիսի լիազորություններով, որոնք հնարավորություն կտան վերոնշյալ գործառույթներն իրականացնել։
5. Չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները մինչև Հանձնաժողովի աշխատանքների ավարտը։
6. Իրականացնել ՀԾԿՀ-ում էլեկտրական էներգիայի սակագների նվազեցման հարցի ուսումնասիրում և քննարկում Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։
7. Վերանայել իրավական այն նորմերը, որոնք կարգավորում են տվյալ ոլորտը։ Այն պետք է աշխատի ի նպաստ ՀՀ քաղաքացու՝ չստորադասելով տնտեսվարող սուբյեկտների շահերը։
8. Ստեղծել պայմաններ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման և դրանց մասսայանական արտադրությունների հիմնադրման համար` տրամադրելով հարկային արտոնություններ, որոնք կնպաստեն էլեկտրական էներգիայի սակագների նվազմանը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Հարցադրումները ճիշտ էն, բայց լսողն ո՞վ է.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031