Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ Երեւանը

Հուլիս 19,2014 19:07

Պապս Հայրենական պատերազմի ավարտից հետո անմիջապես չէր զորացրվել` եւս երկու տարի ծառայել էր Պոտսդամում: Երբ 1947 թվականին վերադարձավ Թբիլիսի, որտեղ պատերազմից առաջ հայկական մանկավարժական ուսումնարանի տնօրեն էր, տեսավ բոլորովին այլ քաղաք` Վրաստանի՛ մայրաքաղաք, որտեղ, ի տարբերություն նախորդ տասնամյակների, ազգային պատկանելությունը նշանակություն ուներ եւ այդ, ըստ երեւույթին, բնական գործընթացի պատճառով, ստիպված եղավ տեղափոխվել Երեւան: Տատիկս մինչեւ կյանքի վերջը պնդում էր, որ Երեւանը քաղաք չէ:

Ինձ համար Երեւանը քաղաք է: Այն քաղաք է ե՛ւ Հյուսիսային պողոտայով ե՛ւ այն շենքերով, որոնք քանդվել էին` այդ պողոտան սարքելու նպատակով (ավելի լավ կլիներ, իհարկե, չքանդեին): Քաղաք է ոչ միայն Օպերայի շենքով, այլեւ Բանգլադեշով, Երրորդ մասով, «15 կվարտալով»: Իմ հարազատ քաղաքն է Աջափնյակը, որտեղ անցկացրել եմ կյանքիս առաջին 20 տարին՝ նեղլիկ խռուշչովյան բնակարանները, միատեսակ վարդագույն շենքերը, իմ 122-րդ դպրոցը, իմ դասարանցիները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, մնացել է Հայաստանում:

Ավելին ասեմ՝ չզարմանաք. իմ Երեւանի մեջ են մտնում են նաեւ «Բիթլզի» եւ Մակարեւիչի երգերը: Եվ, իհարկե, «Առաջին սիրո երգը»:

Քաղաքը շինությունները չեն: Քաղաքը կյանքի մեր ընկալումն է:

Արամ Աբրահամյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hmayak says:

    Քաղաքը շինությունները չեն: Քաղաքը նրա բնակիչների կյանքի ընկալումն է․ Եւ երբ այդ ընդհանուր ընկալումն արդեն բոլորովին չի համընկնում քո ընկալման հետ, երբ նրանք քանդում ու վերակառուցում են քաղաքն իրենց ընկալմամբ, առաջին սիրո երգը դառնանում է ու գալիս է միայն հիշեցնելու որ կար սիրելի մի քաղաք․․․ Ինչ արած․ Let It Be…

  2. Hakob says:

    կա մի այսպիսի հասկացություն – “ਆਰਾਮ ਨਾਲ ਕਰੋ”

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, չնայած քսան տարի է լքել եմ Երեվանը, այնումենայնիվ նախանձով կստորագրեի Ձեր ամեն մի խոսքի տակ…հատկապես որ ես էլ սովորել եմ ճիշտ Ձեր դպրոցի դիմացի 118 դպրոցում, ձեզանից բավական առաջ.. այս անցած քսանհինգ տարիներին երազներիս «.իրադարձությունների» մեծ տոկոսը մեր սիրելի քաղաքում է տեղի ունեցել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031