Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյանը՝ Ծառուկյանի հետ հանդիպման մասին

Օգոստոս 01,2014 17:23

Երեւանի ավագանու ընտրություններից առաջ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ կապված մի տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ երգիչը հույս է հայտնում, որ «Բարգավաճը» պետք է հաղթի:

Ավելի ուշ Ռուբեն Հախվերդյանը հանդիպում ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրա հասցեին շատ ջերմ խոսքեր ասաց: Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այդ հանդիպման մասին՝ Ռուբեն Հախվերդյանը վստահեցրեց, որ դա իր քաղաքական հայացքների հետ կապ չունի. «Դե, սիրում է իմ երգերը, ասում ա՝ լսում եմ քո երգերը, իմ թոռներն էլ են լսում քո երգերը: Օգնեց ինձ: Թեեւ բավարար չի էդ օգնությունը, որովհետեւ երկու CD եմ սարքում: Մեկը ՝Վահագ Հայրապետյանի հետ գործիքավորող, մյուսը՝ Նարինե Զարիֆյանի հետ, որը իմ մանկական երգերի գործիքավորողն է»:

Մենք ճշտեցինք, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները Ձեր քաղաքական հայացքների հետ կապ չունե՞ն՝ նա պատասխանեց. «Բնավ կապ չունի: Նա բավականին մարդկանց օգնում է, շատ մարդկանց է օգնում: Հենց մենակ սպորտը, որ վերցնենք, դա արդեն մեծ բան է: Լսել եմ, որ բավականին ուսանողների էլ է ինքը օգնում ու դրա մասին չի էլ սիրում խոսել առանձնապես: Ինձ էլ օգնում ա, որովհետեւ մենք վաղուցվա ծանոթներ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031