Լրահոս
Օրվա լրահոսը

Խստացվում է վերահսկողությունը

Օգոստոս 07,2014 19:06

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները:  Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:

Տրվել են հստակ հանձնարարականներ:  Կատարվել է նաև գործառույթների բաշխում տեսչության պետի և տեղակալների միջև: Նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման և աշխատանքների կատարման  համար: Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ  տեղակալները կատարված աշխատանքների մասին հաշվետվություն  կներկայացնեն տեսչության պետին: Տեսչության պետն  էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն և հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031