Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Կան մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ փախցնելու են իրենց որդիներին»

Օգոստոս 08,2014 13:41

«Դա տեսակ է, կան բայց բոլորն այդպես չեն»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչպե՞ս հույս ունենալ, որ ունևորի ու պաշտոնյայի այն զավակը, որը, օրինակ, սպայի եղբորն է սպանում և պատասխանատվություն չի կրում, պատերազմի դեպքում առաջին գիծ է մեկնելու, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Շարունակելով՝ նա ասաց. «Մեր մեջ կա երկու ծայրահեղություն: 1990-ականներին մարդն իր տնից բերում վերջին բանը մորթում մյուսին հյուրասիրում էր: Հետո գնաց նրանցից մեկը զոհվեց, մեկը դարձավ միլիոնատեր: Հետո այդ նույն մարդիկ իրար հեր էին անիծում՝ երկու կտոր մսի համար: Դարձան թշնամիներ: Այս մարդն արդեն դարձել է բիզնեսմեն, սովորական քաղաքացուց վերածվել է փող հաշվողի: Հարստանալը, հարստությունն իրոք փոխում է մարդուն: Երբեմն փողն էլ պիտի խելոք մարդու ձեռքն ընկնի, թե չէ՝ կան մարդիկ, որ փող ունեն, բայց երջանիկ չեն, երեխաները թմրամոլներ են»:

Շարունակելով պաշտոնյաների երեխաների՝ առաջին գիծ մեկնելու թեման, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Հարստությունը հոգեբանություն է, կարող է մարդը շատ հարուստ էլ չլինի, բայց հարուստի հոգեբանություն ունենա և հակառակը: Կան մարդիկ, որոնք փախցնելու են իրենց երեխաներին: Բայց կարծում եմ, որ մեծ մասը լծվելու է այդ պատերազմին: Կյանքը ցույց է տվել՝ մեկը կարող է էրեխուն փախցնել, բայց գումարն է դնելու, հարուստների մեջ էլ բոլորը չեն, որ հայրենասեր չեն: Երբ հարցը գալիս է լինել-չլինելուն, իրար ձեռք են բռնում: Իրոք ազգը միավորվում է ինքնապաշտպանության բնազդով»:

«Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հակադարձեց. «Աղքատի ոգին ավելի բարձր է, աղքատի տղան ավելի կռվող ու հայրենասեր է: Աղքատը չի նայում, թե ֆինանսական ռեսուրս ունի՞, թե՝ ոչ: Առաջին գծում զինվորին հարց ես տալիս՝ արդյոք կգերադասե՞ր մի ունևորի տղա լիներ իր հետ, պատասխանում է՝ այդ պոռճի տղերքը մեզ պետք չեն, մենք մեկս մյուսին հասկանում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031