Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քրեական գործ` հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ

Օգոստոս 08,2014 17:55

Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ քաղաքացի Գոհարիկ Ս.-ի հաղորդման համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2013 թվականի նոյեմբերին, Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի մոտակայքից խաբեության միջոցով գաղտնի առևանգել է իրեն և զենքի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ :

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031