Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արյան մեջ շաքարի պարունակության ախտորոշիչ սարքեր` Ստեփանակերտին

Օգոստոս 08,2014 17:57

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը «Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սուրիկ Ալթունյանի ներկայությամբ սարքավորումները փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին: Նշելով, որ սա երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող հերթական քայլերից է, Երևանի քաղաքապետի խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև վստահեցրել է, որ աջակցության նմանատիպ քայլերը լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և «Նորմեդ» բժշկական կենտրոնին սարքավորումները տրամադրելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ Ստեփանակերտում այս սարքավորումներն իսկապես անհրաժեշտություն էին և դրանց տրամադրումն, ըստ էության, սոցիալական կարևոր նշանակություն ունի: Ստեփանակերտում արդեն կազմվել են այն շահառուների ցուցակները, ում կտրամադրվեն այդ սարքավորումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031