Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում դրական են գնահատում Սոչիի հանդիպումը

Օգոստոս 12,2014 16:00

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը դրական է գնահատել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ կիրակի օրը Սոչիում կայացած հանդիպումը, այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, փոխանցում է APA լրատվական գործակալությունը:

«Ինչպես նշվեց հենց հանդիպման ժամանակ էլ, հայ – ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արդեն ձեռք է բերում աշխարհում ամենատևական հակամարտություններից մեկի «կարգավիճակը»: 20 տարուց ավելի այդ հակամարտությունը, խախտելով խաղաղ կյանքը Ադրբեջանում, Հարավային Կովկասում, սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը ամբողջ Եվրասիայում: Այդ իսկ պատճառով, նման հանդիպումները, որ անցկացվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ երկրների նախագահների ուղղակի երկխոսության շրջանակներում, երբեք առանց հետքի չեն մնում», – «ԱզերԹԱջ» լրատվական գործակալության հարցազրույցում ասել է Հասանովը:

Նրա խոսքերով՝ հակամարտության գոտում վերջին արյունալի բախումների ֆոնին նման հանդիպման անցկացումը անհրաժեշտ էր, և «իրականում Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը կարելի է գնահատել առաջին հերթին որպես խաղաղարար նախաձեռնություն՝ ուղղված խախտված հրադադարի վերականգնմանը»:

«Երկկողմ և եռակողմ հանդիպումներում պարոն Պուտինը հիմնական ուշադրությունը ուղղեց առաջին հերթին հրադադարի ռեժիմի վերականգնմանը և պահպանմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով, կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը», – փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան՝ շարունակելով․ – «Մյուս կողմից, Ռուսաստանի նախագահը գնահատեց «հակամարտության նման ձգձգումը որպես գործընթացների դրական դինամիկային վնաս հասցնող գործոն», ինչը ևս կարող է գնահատվել որպես այդ երկրի դրական մոտեցում հայ – ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031