Լրահոս
Օրվա լրահոսը

Ազիզ Թամոյան. «Իրաքում 500 հազար եզդիներ կոտորվել են»

Օգոստոս 12,2014 16:56

«Արդեն այսօր տասներորդ օրն է, որ Իրաքում, ըստ մեր տվյալների, 500 հազար եզդիներ կոտորվել են, մյուսները բարձրացել են լեռներ»,- այսօր` օգոստոսի 12-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նա նշեց, որ բացի Իրաքի հյուսիսում բնակվող 1 միլիոնից ավելի եզդիներից, այնտեղ բնակվում են նաեւ ասորիներ եւ հայեր: Ըստ նրա` կատարվող գործողությունները նպատակ ունեն ոչնչացնելու նրանց.

«Այդ մուսուլմանների նպատակն է այդ տարածքում Քուրդստան ստեղծել, այդ տարածքում վերացնել ազգային փոքրամասնություններին: Այնպես են ուզում անել, ինչպես արեցին 15 թվականին հայերի նկատմամբ Արեւմտյան Հայաստանում: Այսօր Արեւմտյան Հայաստանը գոյություն չունի, այնտեղ ապրում են մուսուլմանները, նույն օրինակը ծառայեցնում է եզդիների նկատմամբ»:

Պարոն Թամոյանը պնդում է, որ մուսուլմանական աշխարհը չի հարգում քրիստոնյաներին, եւ համարում է, որ պետք է ՄԱԿ-ը եւ գերտերությունները լուրջ մտածեն այդ խնդրի շուրջ: Նրա խոսքերով` եզդիներին օգնել են Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, նաեւ Հայաստանը` գաղթականներին տրամադրելով 50 հազար դոլար.
«Երեկ մենք դիմեցինք Միացյալ Նահանգների դեսպանատուն, որ այն 10 հազար քկմ տարածքը Միացյալ Նահանգների վարչական տարածք համարվի եւ նրանց գաղութ դառնա, եթե ոչ, ապա նրանք կրկին կհարձակվեն: Սա առաջին անգամ չէ, աշխարհում 74-րդ անգամն է, որ մուսուլմաններն այդպես են վարվում եզդիների նկատմամբ, մի մասին ֆիզիկապես վերացրել են, մի մասին մուսուլմանացրել են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031