Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը՝ Սերժ Սարգսյանի չիրականացած հայտարարությունների եւ խոստումների մասին

Օգոստոս 12,2014 23:25 Share

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը թերահավատորեն է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը,թե հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները դժվար թե նույն ինտենսիվությամբ շարունակվեն, որովհետև «նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերն, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով»:

«Իր նախագահության օրոք իր ինքնավստահ ասածներից. խոստումներից ոչ մի բան էլ չի իրականացել: Նա հնարավոր ու անհնար ցանկացած բանակցություն ու հայտարարություն ձախողել է: Ինչ վերաբերում է սահմանի լարվածությանը, պատերազմը չի ավարտվել, 1994-ին զինադադար է կնքվել: Բայց հենց իրենց նմանների համար պատերազմը ավարտվել է , դրա համար էին ընկել ալան-թալանի հետեւից»,- ասաց ազատամարտիկը:

Նրա համոզմամբ, հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը քաղաքական բնույթի էր. «Լարվածություն՝ Ռուսաստանից եկող: Պուտինը քաղաքակիրթ աշխարհի հետ չկարողացավ յոլա գնալ, նրա հետ հիմա հաշվի չեն նստում քաղաքակիրթ երկրները, որպես տեռորիզմին աջակցող երկիր: Կարծում եմ, որ ամբողջ լարվածությունը եկել է Ռուսաստանի հրահանգով, որ աշխարհին ցույց տա, որ դեռ ի վիճակի է ինչ-որ լարվածություն մեղմելու: Ռուսաստանի քաղաքական այս խաղիկները մեզ վաղուց են ծանոթ»:

Նրա խոսքով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Պուտինի կամակատարներն են, բայց. «Սերժ Սարգսյանը մի փոքր ավելի շատ, քանի որ Ալիեւին դեռ չի կարողանում մատով կանչել Աստանա եւ ստորագրել տալ անհեթեթ բաներ»:

Ազատամարտիկը դժվարացավ ասել, թե սահմանին կրակոցները նույն ինտենսիվությամբ կլինե՞ն, թե՞ ոչ, որովհետեւ, ըստ նրա. «Մի հարց, եթե լուծվում է Կրեմլի աշխատասենյակների ներսում, չեմ կարող ասել՝ Պուտինն արթնանա ինչ որոշում կկայացնի: Լարվածությունը կսրվի՞, թե ՞ կմեղմանա չեմ կարող ասել, բայց որ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը սրվելու է, դա հաստատ, քանի որ սա չլուծված հարց է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Только могу добавить, что интенсивность столкновение усилится. И российскому руководству, и азербайджанскому это выгодно. А Саргсян? Ну кто с ним считается? Он даже продаваться не умеет, не то что достойно править доверенной ему страной. Даже психопат Алиев на его фоне выглядит достойно.

Պատասխանել