Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետացած 122 տոննա վառելիքի առեղծվածը. «Ժողովուրդ»

Օգոստոս 15,2014 11:24

Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Շիրակ» օդանավակայանի 122 տոննա վառելիքի անհետացման գործը կարճվել է։ Մինչդեռ «Շիրակ» օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը հայտարարում էր, որ կատարվածի մեջ մեղավոր է վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանը։

2013թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ էր իրականացրել օդանավակայանում, քանի որ ահազանգ էին ստացել, որ օդանավակայանից 122 տոննա դիզվառելիք է անհետացել։ Սա նշանակում էր, որ «Շիրակ» օդանավակայանից թռիչքի դուրս եկած ինքնաթիռներն ամեն պահի կարող էին ունենալ վառելիքի խնդիր, քանի որ պահեստից «մկները տարել էին» վառելիքը։

Իհարկե, մինչ այս աղմկահարույց դեպքի բացահայտումը, օդանավակայանում վառելիքի անհետացման գործով ծառայողական քննություն էր նշանակված եղել, սակայն օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը, չսպասելով ծառայողական քննության ավարտին, եւս մեկ ստուգում էր իրականացրել եւ պարզել, որ օդանավակայանից 122 տոննա վառելիք է անհետացել։

Օդանավակայանի տնօրենը կատարվածի մեջ մեղավոր էր համարում վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանին։ Իսկ ահա Հարություն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե ամբարներն անմխիթար վիճակում են եղել, ինչի արդյունքում ճեղքվածք է առաջացել եւ վառելիքը թափվել գնացել է։

Այս փաստի առթիվ նշանակվել էր փորձաքննություն։ Շուրջ 10 ամիս տեւած քննությունից, հետո «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ քր. դատ օր. 35 հոդվածի հատկանիշներով գործը կարճվեց՝ (հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝ բացակայում է հանցագործության դեպքը, արարքի մեջ հանցակազմ չկա.)։ Այսինքն՝ հանցագործ չի գտնվել անհետացած վառելիքի մասով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031