Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարայինի պրոռեկտորները`ՕԵԿ-ի հետ վեճի մասին (տեսանյութ)

Օգոստոս 15,2014 14:07

Ագրարային համալսարանի պրոֆեսոր Պարույր Էֆենդյանն այսօր «Հայելի» ակումբում ներկայացնելով ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճի նախապատմությունը`փաստեր բերեց, որ դեռ խորհրդային տարիներից ինչպես է շենքը փոխանցվել համալսարանի տնօրինությանը, ասաց որ 2008 թվականին քաղաքապետի որոշումը, որով համալսարանին պատկանող ավտոտեխսպասարկման կետի մի մասը հատկացվել է ՕԵԿ-ին, հակասում է կառավարության որոշմանը:

Նրանք պնդում են, որ վիճելի տարածքի վրա երկու սեփականատեր կա`մեկը կառավարության որոշումով, մյուսը`քաղաքապետի: Հիմա, ագրարային համալսարանի կազմը դատարանում վիճարկում է Երվանդ Զախարյանի որոշումը, որով տարածքը տրամադրվել է ՕԵԿ-ին:

2004-ին ՕԵԿ-ը դիմել էր կառավարություն`իրեն հող հատկացնել կուսակցության գրասենյակի համար: Ագրարային համալսարանն իր թույլտվությունն այն ժամանակ տվել է, բայց նախնական պայմանավորվածությունները, թե քանի հարկ պետք է ունենա շենքը, ինչ հարակից տարածքներ՝ խախտվել են:

Բայց խնդիրն այն է, որ իրենց հատկացված 262 մետր քառակուսու փոխարեն ՕԵԿ-ն այժմ օգտագործում է 452 քառակուսի մետր: Հավելյալ տարածքը ագրարայինում չեն վիճարկում, քանզի դա ՕԵԿ-ին պատկանող տարածքն է, բայց քանի որ առջեւում նոր ուսումնական տարի է, իսկ ՕԵԿ-ը 262 մետր քառակուսու վրա շինարարություն է սկսել`քանդելով նաեւ հավելյալ 200 մետր քառակուսի տարածք, համալսարանականները պնդում են, որ խոչընդոտում են իրենց աշխատանքներին:

Համալսարանի ներկայացուցիչները դիմել են ոստիկանապետին` հորդորելով ապահովել օրինականություն: Ագրարայինի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք ի սկզբանե բարություն են արել, տարածք են տրամադրել, բայց հիմա փաստի առջեւ են կանգնած` իրենցից հավելյալ տարածք են յուրացնում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031