Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անփոփոխ է թողել Լևոն Հայրապետյանի կալանքի որոշումը, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Ազատություն»

Օգոստոս 18,2014 22:03

Ուրբաթ օրը Մոսկվայի քաղաքային դատարանում Լևոն Հայրապետյանի կալանավորման որոշումը անփոփոխ թողնելու մասին դատարանի կայացրած որոշումից հետո գործարարի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Հայրապետյանի պաշտպանության շտաբի անդամ Արմինե Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանի փաստաբանների փոխանցմամբ, դատավորի որոշումը ազդել է գործարարի առողջական վիճակի վրա. նա շարունակում է մնալ խցում, մինչդեռ ստացիոնար բուժման կարիք ունի։

Հայրապետյանի մոտ ընկեր Գարիկ Պողոսյանը, ով այժմ Մոսկվայում է, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ առաջիկա օրերին իրենք փաստաբանների միջնորդությամբ ցանկանում են լուծել Հայրապետյանին լիակատար բուժզննության ենթարկելու հարցը. հետազոտության արդյունքներից հետո արդեն հնարավոր կլինի գործարարի համար ստացիոնար բուժում կազմակերպել։

«Իրեն ստացիոնար բուժօգնություն է պետք, բայց, ինչու չեն անում՝ չեմ հասկանում։ Ինքը նոր հիվանդ չի, տասը տարուց ավել է բուժվում է. սրտի երկու ստենտավորում ունի, քաղցկեղ, շաքարախտ ունի՝ հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի», – «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Լևոն Հայրապետյանի կալանավորված մնալու ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։ Գործարարի ընկերն ասաց՝ ամեն ինչ անելու է, որ բուժումը կազմակերպվի մինչև սեպտեմբերի 15-ը։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031