Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդական ռադիոյի ծրագրերում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են

Օգոստոս 23,2014 21:34

Oգոստոսի 22-ին, ռեկորդային թվով ռադիոկայաններ են անդրադարձել հայ ազգի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Վերջին ժամանակներս Նիդերլանդների տարբեր ռադիոկայանների եթերով հաճախ հնչում են Արամ Խաչատրյանի տարբեր ստեղծագործություններ: Նաեւ ներկայացվում են մեծ կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին ծանոթություններ, ժամանակագրական տեղեկություններ: Օրինակ discover classical ռադիոկայանով հնչե լէ հատված«Սպարտակ»բալետից` Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ , տևական ժամանակ առաջին ռադիոկայանով հնչել է հատված «Գայանե» բալետից: Ռադիո-3-ը եւս եթերում հնչեցրել է Արամ Խաչատրյանի գործերից, իսկ ահա  classic FM-ի  ճաշակով է եղել հնչեցնել տաղանդավոր կոմպոզիտորի  Masquerade-ը` Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ (Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ), եւ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի կատարմամբ մի հատված «Սպարտակ» բալետից:

Այդ օրը  Ա.Խաչատրյանին են անդրադարձել նաեւ միջազգային այլ ռադիոկայաններ, մասնավորապես Նյու Յորքի հանրային ռադիոն նրա 4 գործ է եթեր հեռարձակել: BBC Music cl assical ռադոկայանը եւս հետ չի մնացել  եւ իր ծրագիրը համալրել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի հայտնի գործերով, նաեւ սեփական կայքում զետեղել է նրա մասին  ընդարձակ հոդված:

Ա.Խաչատրյանի ստեղծագործությունների մասին հանրագիտարանային լայն տեղեկություններ է հայտնում նաև հոլանդական home.online.nl կայքը:
«Նիդերլանդական Օրագիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Հրաշալի է: Մնաց մենք մերոնց գնահատենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031