Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցողները միշտ հաղթում են

Օգոստոս 24,2014 23:33

Այս նշանաբանով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը եւ Պոնտի հունական համայնքն այսօր Երեւանի Խուլ-համերի մշակույթի պալատի մարզադահլիճում կազմակերպել էին մինի ֆուտբոլի հանդիպում:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Էրիկ Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Ցանկացած դեպքոում, երբ տեղի է ունենում համագործակցություն` սպորտի, կամ այլ ոլորտում, բոլորը միշտ հաղթում են: Իսկ կոնֆլիկտները, հակառակը, դրան չեն բերում: Եվ այդ դեպքում ավելի շատ պարտվող է լինում, քան հաղթող: Հենց այս ձեւաչափով էլ կազմակերպվել է մինի ֆուտբոլի այս հանդիպումը, ինչը հայ-հունական բարեկամությունն ամրապնդելու հիանալի հնարավորություն է ստեղծում: Հրավիրված տարբեր կազմակերպություններն առայժմ դիտորդի կարգավիճակում են: Սիրիահայ երիտասարդների մի խումբ եւս այս ֆուտբոլային մրցմանը մասնակցելու ցանկություն էր հայտնել, սակայն ժամանակը չբավարարեց նրանց էլ ընդգրկելու համար: Սա մեր կազմակերպած առաջին միջոցառումն է եւ  հետաքրքրություն կա: Հույս ունենք, որ այն հետագայում կընդլայնի ընդգրկման ոլորտը եւ կդառնա ավանդական»:

Էրիկ Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ նախաձեռնությունն ու այս ֆուտբոլային հանդիպումն անցկացնելու գործում ոչ մի հովանավորություն չի եղել. «Ամեն ինչ մենք ենք արել: Դահլիճի վարձավճարի գումարն էլ մի մեծ թիվ չէ. ժամը 18 հազար դրամ, որը մենք ենք հայթայթել: Բայց միջոցառումից հետո հավաքվելու ենք՝ քննարկելու հետագա անելիքները: Կարծում եմ՝ նոր ու հետաքրքիր առաջարկներ կլինեն», ասաց ՀԿ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031