Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր շեշտադրումներ չկան Քոչարյանի հարցազրույցում». Շարմազանով

Օգոստոս 29,2014 20:14

ՀՀԿ գործադիր նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն ասաց, որ քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներ, սեպտեմբերի վեցին հրավիրել կուսակցության խորհրդի նիստ, կքննարկեն առաջիկա անելիքները:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին՝, մասնավորապես տնտեսական զարգացումների վերաբերյալ հատվածին, ասաց. «Տեղյակ եմ հերթական հարցազրույցին, կարող եմ ասել, որ որեւէ նոր շեշտադրումներ չկան, հերթական հարցազրույցն է, մեկնաբանելու կարիք չկա»:

Հարցին՝ կիսո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի տեսակետները, ասաց՝ «Կիսում եմ իմ կուսակցության տեսակետները»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ Սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելուն՝ ասաց, որ բարեփոխումների  հարցը չեն քննարկել այսօր նիստի ժամանակ. «Եթե խոսում ենք համակարգային բարեփոխումների մասին, առանց սահմանդրական բարեփոխումների հնարավոր չէ հասնել համակարգային բարեփոխումների: Այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են այդ փոփոխություններին, ապա ինչին են դեմ, եթե վերջնական փաստաթուղթ չկա: Ժողովրդավարությունը առանց քննարկումների ժողովրդավարություն չէ: Այդ քաղաքական ուժերից մի քանիսը մինչեւ նախագահական ընտրությունները իրենք էին խոսում այդ փոփոխությունների մասին: Իրենք ինչպես իրենց քաղաքականությունը, այնպես էլ իրենց դիրքորոշումը 180 աստիճանի տակ փոխեցին: Մենք տեսնում ենք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Անհասկանալի է այն կուսակցությունների որոշումը, որոնք մինչեւ x ժամն ասում էին անհրաժեշտություն է, այսօր ասում են, այն պետք է կամ չանել կամ անել y ժամից հետո»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031