Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Գալուստ Սահակյանի առջեւ խոնարհվելու մասին. «Ի՞նչ ստրկամտության մասին է խոսքը»

Սեպտեմբեր 03,2014 18:07

Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ 185 դպրոցի ուսուցչուհին խոնարհվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առջեւ: Սա հասարակության լայն շերտերի մոտ դժգոհության առիթ դարձավ, որ ստրկամիտներ են դասավանդում մեր դպրոցներում:

Նախարարը պատասխանեց. «Այն ջանքերը, որ գործադրեցին որոշ ԶԼՄ-ներ դրանից սկանդալ սարքելու՝ ապարդյուն են ուղղակի: Ինչ-որ նեղ խմբի քննարկումներից բացի հանրային մեծ արձագանքի ես ականատես չեմ եղել: Չեմ կարծում, որ խոնարհվել բառը ստրկամտության արդյունք է: Կարծում եմ, որ դուք էլ ձեր խմբագրությունում առանձնահատուկ մոտեցում ունեք Արամ Աբրահամյանի նկատմամբ, որը կարող է մի օր դառնա ԱԺ խոսնակ, գա խմբագրություն, իրեն դուք ընդունեք ու ասեք՝ շատ բարձր ենք գնահատում: Բառը կապ չունի: Ի՞նչ ստրկամտության մասին է խոսքը, ես բացարձակ խնդիր չեմ տենում: Ես խոնարհվում եմ իմ դպրոցի նախկին տնօրենների առջեւ, որոնք ցավոք, մահացել են»:

Մեր դիտարկմանը, որ դուք խոնարհվում եք նրանց վաստակի առջեւ, բայց ոչ պաշտոնների՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Եթե ուշադիր լսեք ուսուցչուհու խոսքը, կտեսնեք, որ խոսքը գնում է վաստակի մասին: Պետք չի սարքել պրոբլեմ այնտեղ, որտեղ այդ պրոբլեմը բացարձակ չկա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930