Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս և օգոստոս ամիսներին կազմակերպվել է երևանաբնակ 1175 երեխաների ամառային հանգիստը

Սեպտեմբեր 04,2014 16:23

ՀՀ կառավարության ծրագրով Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կազմակերպվել է երևանաբնակ 1175 երեխաների ամառային հանգիստը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ աշխատանքներում ներգրավվել են վարչական բոլոր շրջանների աշխատակազմերը`վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ, ովքեր դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղերում ծանոթացել երեխաների հանգստի պայմաններին: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ: 2014 թվականի ամառային հանգստի պետական ծրագիրը հատկանշական էր նրանով, որ նախկինում 2 հերթափոխով կազմակերպված ճամբարային ծրագիրն այս տարի ընթացել է 3 հերթափոխով` ներգրավելով ավելի մեծ թվով երեխաների:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930