Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Կարմիրաղբյուրը հպարտանում է օլիմպիական չեմպիոնով

Սեպտեմբեր 08,2014 22:30

2012թ. օլիմպիական խաղերում ձյուդո մարզաձեւում չեմպիոն է դարձել Արսեն Գալստյանը: Դա Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանի  ընտրանու նվաճած առաջին ոսկե մեդալն էր:

Արսենը սերում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից: Սահմանամերձ գյուղում, համայնքային կենտրոնից ոչ հեռու հառնում է Արսեն Գալստյանի մեծ նկարը:  Լուսանկարին կից մակագրությունը ռուսերեն լեզվով է:

Արսեն Գալստյանը Ներքին Կարմիրաղբյուրում ծնվել է 1989թ., 1996-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Ներքին Կարմիրաղբյուրն ունեցելէ 17 զոհ, Արսեն Գալստյանի հայրական, երկհարկանի տունն 1992թ. ամբողջությամբ այրվել է ադրբեջանական ռմբակոծությունից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Էդ ռուսերէն գրածը թարգմանէք, մենք էլ հասկանանք: Ես դպրոցը կիսատ եմ թողել, հայերէնից բացի ուրիշ լեզու չգիտեմ,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930