Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր հայցի դատաքննության օրը նշանակվել է

Սեպտեմբեր 09,2014 15:39

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթում է գտնվում նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ Հրանտ Սուվարյանի հայցն ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի ՝ պատվի, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին: Երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությունը:

Այսօր դատարանից «Առավոտին» էին ուղարկել դատարանի որոշումը, որում մասնավորապես նշված էր. «Գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է եղել դատաքննության նախապատրաստությանը»: Դատաքննության օր է նշանակվել հոկտեմբերի 8-ը:

Հայցվորների դիրքորոշումը «Առավոտ» օրաթերթի եւ aravot.am-ի փետրվարի 7-ի եւ 8-ի հրապարակումների վերաբերյալ հետեւյալն է. «Հրապարակումներում նման փաստական հանգամանքների վերաբերյալ պնդումները չունեն որեւէ փաստական հիմք եւ զրպարտություն են»: «Հայցվորները գտնում են, որ քանի որ ողջ հանրությունը կարդում է «Առավոտ» օրաթերթը եւ էլեկտրոնային համանուն կայքը, չի տիրապետում բավարար իրավական գիտելիքների, արդյունքում չի կարող համապատասխան իրավական գնահատական տալ հոդվածում արծարծված հայցվորների «հավակնությունների» վերաբերյալ»:

Ինչպես տեղեկացրել ենք, ըստ հայցվորների, «Ոչ ճիշտ տեղեկատվություն» է հրապարակվել, համաձայն որի. ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ներկայիս ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի դուստրն ու ԿԲ ֆինանսական վերահսկողության պետ Հրանտ Սուվարյանն ապօրինաբար տիրացել են պատասխանողների քարե շինությանը: Այս նախադասությունն էլ հայցվորի կարծիքով, « Հասարակության կողմից ընկալվում են որպես վարչապետի դստեր եւ խնամու հակաօրինական վարքագծի դրսեւորում»:

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930