Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապը, հնարավոր է, այցելի Թուրքիա և Հայաստան. Haberler

Սեպտեմբեր 09,2014 19:37

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Թուրքիայի դեսպան Քենան Գուրսոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Թուրքիա այցելելու իր մտադրությունը, հայտնում է «Հաբեռլեռ» լրատվականը:

Սպասվում է, որ Ֆրանցիսկոսը Անկարայում կլինի նոյեմբերի 29-ին, այնուհետև կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Սուրբ Անդրեասի տոնակատարությանը:

Ակնկալվում է, որ նա իր այցի շրջանակներում կխոսի Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող սպանդի մասին:

Դիվանագիտական աղբյուրներից հայտնել են, որ Հռոմի Պապը թուրք դեսպանին հայտնել է նաև Թուրքիայից հետո Հայաստան այցելելու մտադրության մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930