Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 17-ին Քառյակը կհրապարակի հանրահավաքի օրը 

Սեպտեմբեր 12,2014 15:43

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչ իշխանական խմբակցությունների`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հերթական նիստը, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգում երեք հարց է եղել։ 

«Շարունակվեցին նախնական քննարկումները 12 կետերի հետ կապված, և հիմնականում մեր դիրքորոշումները համընկնում են, բայց, նկատի ունենալով, որ ֆորմալ առումով մինչև սեպտեմբերի 30–ն է ժամանակ տրված, դրանից հետո նոր կամփոփենք»,-ասաց  Ռուբեն Հակոբյանը։ 

Քառյակի այսօրվա հանդիպմանը նաև որոշվել է, որ սեպտեմբերի 17–ին կլինի հերթական նիստը, և կհայտարարվի համատեղ համապետական հանրահավաքի օրը։ Թե ի՞նչ պահանջներ կներկայացվեն այդ հանրահավաքին, նույնպես կորոշվի սեպտեմբերի 17–ին։ 

«Իսկ մինչ այդ որոշվեց, որ պետք է այդ հանրահավաքին նախորդեն մարզային այցելություններ, որոնք պետք է նախապատրաստեն այդ հանրահավաքը»,-ասաց բանախոսը: 

Հանրահավաքի օրն այսօր չի որոշվել, ըստ Ռուբեն Հակոբյանի, որոշ տեխնիկական հարցերի պատճառով: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930