Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակը դարձել էր մեծ մարզահրապարակ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 13,2014 16:49

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ այսօրվանից սկսել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ կազմակերպել:

Գաղափարի հեղինակը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն է: Aravot.am-ի հետ զրույցում նախարարն ասաց. «Այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր այս նույն տեղում կազմակերպվելու են երեքական մարզաձեւերի ցուցադրական ելույթներ: Միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան թույլ կտան եղանակային պայմանները: Նպատակն այն է, որպեսզի երեխաները եւ ծնողները սեփական աչքով տեսնեն մարզադպրացների սաների «կենդանի կատարումները», ծանոթանան տարբեր մարզաձեւերի էությանն ու նրբություններին: Կարծում եմ, որ այսօրվա փոքրիկ հանդիսատեսներից շատերը ծնողների հետ կկողմնորոշվեն մարզաձեւի ընտրության հարցում ու վաղը կսկսեն հաճախել մարզադպրոցներ: Սա ոչ միայն սպորտի, այլեւ առողջ ապրելակերպի կենդանի քարոզչություն է, որը, կարծում եմ, ապագայում իր դրական արդյունքները կտա: Այսպիսի ցուցադրական մարզական միջոցառումներ մշտապես կազմակերպելու ենք նաեւ հանրապետության բոլոր մարզերում, որտեղ, հավատացեք, անուշադրության մատնված բազմաթիվ տաղանդավոր երեխաներ կան»:

OLYMPUS DIGITAL CAMERAՆախարարը, որ նախկինում բասկետբոլիստ է եղել, չդիմանալով գայթակղությանը, իր մարզական անցյալը վերհիշեց բասկետբոլի վահանակի առջեւ, ինչպես նաեւ կարողությունները փորձեց բադմինտոնում:

OLYMPUS DIGITAL CAMERAԱշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Очень красивое мероприятие!! Молодцы организаторы!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930