Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև

Սեպտեմբեր 15,2014 15:23

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս ԻզագիրեՕրտելանոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։

Հանդիպման արդյունքներով Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրում նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։

Ըստ Համաձայնագրի` երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝ քննարկելու համագործակցության խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաքն է, երկրի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Հայտնի է ֆիլմերի միջազգային փառատոնով։ Դոնոստիա քաղաքը Եվրամիության կողմիցհայտարարվել է 2016 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930