Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված դերասանի դատաքննությունը մոտենո՞ւմ է ավարտին

Սեպտեմբեր 19,2014 18:04

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային պատահարների գծով ավագ փորձագետ Խորեն Զաքարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ փորձագետը դատարան էր հրավիրվել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությամբ:

Փորձագետը հարցաքննվեց անցյալ տարվա նոյեմբերի 7-ի դատավտոտեխնիկական փորձագետների թիվ 39391308 եզրակացության շուրջ:

Ըստ այդ փորձագիտական եզրակացության, վթարը տեղի էր ունեցել քննիչի կողմից տրամադրված ելակետային տվյալների նշված վայրում, կողնակում: Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի տվել, բնականաբար, նրա ելակետային տվյալները տեղ չեն գտել եզրակացության արձանագրության մեջ, ցուցմունք են տվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժողները:

Ըստ փորձագետի, «Նիվայի» հետնամասում նստածների առկայությունը իրավական գնահատականի հարց է, եւ ոչ իրեն տրվող հարցը:

d-06 d-04 d-03 d-01 d-07

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին հետաքրքրեց, թե փորձագետների կողմից ստուգվե՞լ է «Նիվա» մեքենայի գազի բալոնը, առկա եղե՞լ է վարորդի շարժման ուղղությունը, բավարար էր արդյոք ապակիների թափված տեղը համարելու համար բախման վայր, ապակիների կտորներով հնարավո՞ր է որոշել վթարի տեղը, ինչպիսի՞ հետքեր կան, հետքերով հնարավո՞ր է որոշել վթարի վայրը, հնարավո՞ր է «Նիվայի» ետնամասում նստածները տեսանելիության հետ կապված վթարի հետ կապ ունենային, անսարք եղե՞լ է արդյոք «Նիվան», քննիչի կողմից նման հարցադրումներ տրվե՞լ են փորձագետներին:

Պաշտպանը հարցեր տվեց կողնակում թողնված ԲՄՎ ավտոմեքենայի հետքերից, հետեւի եւ առջեւի անիվների կողնակում թողած զուգահեռ հետքերի, «ՆԻՎԱ» մեքենայի հայելիների, «հեռահար լամպի» առկայության մասին:

Նիկոլայ Բաղդասարյանի հարցերի ժամանակ մի քանի անգամ թե մեղադրող Արթուր Սարգսյանը, թե տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ընդհատեցին պաշտպանին, ասելով, թե փորձագետին տեսական հարցեր է տալիս, որը փորձագիտական եզրակացության հետ կապ չունեն:

Իսկ տուժող Արթուր Հակոբյանը` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ասաց, թե հայտարարություն ունի: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը տվեց տուժողին այդ հնարավորությունը: «Արթուր Հակոբյանի պաշտպանը բառախաղերի վրա է խաղում, լրագրողների համար է պատմում, որ գնան, եթեր մտնեն:

Երկու-երկու նստել են ստերի վրա», իսկ Ռ.Բալոյանն էլ տեղից նկատեց.«Ասուլիս է, էլի»:

Փորձագետն ասաց, որ իրեն են տրամադրվել 222 էջից բաղկացած քրեական գործի նյութերից, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Էմմա եւ Հայկ Հակոբյանների ցուցմունքները:

Ռուբեն Բալոյանը դատարանին ներկայացրեց տասնութ հատ լուսանկար, Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու «գաբարիտային» տվյալները, որոնք հետազոտվեցին եւ կցվեցին քրեական գործին:

Այս գործով հետազոտվել են գործում առկա ապացույցները, հարցաքննվել են չորս տուժողները, երկու տուժողի ներկայացուցիչները, ավտովթարի գործով մեղադրվող Վարդան Պետրոսյանը, երկու ականատես վկաները, որոնք դերասանին հանել էին մեքենայից, հրշեջ ծառայության աշխատակիցներն ու լրացուցիչ վկա փորձագետը: Եթե այլ միջնորդություններ չլինեն հոկտեմբերի երեքին նշանակված դատական նիստին, ապա սպասվում են մեղադրական եւ պաշտպանական ճառեր: Դատաքննությունը մոտենում է ավարտին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 11111 says:

    կարևորը, որ փորձագետը հիմնավորեց, որ մինչ էսօր նիկոլայի ներկայացրած վայրում չէր կարող լինել բախումը, քանի որ հեղուկը իրենից ներկայացնումա կանգնած դիրքում տեղում՝ հոսելու արդյունքում լցված հեղուկ, մինչդեռ պիտի լիներ բախման արդյունքում շպրտվելու, խոսակցականով ասած՝ ցփվելու հետքերով գետնին լցված հեղուկ, իսկ ապակին հանդիսացելա դռան ապակի, որը շպրտվելա բախման արդյունքում, ինչքանել, որ վարդանի պաշտպանը փորձեց հարցը վերագրի ընդհանրապես թափված ապակիներին, որին ստացավ համարժեք պատասխան . “ընդհանրապեսների դեպքում և հնարավորա, որ այդ ապակու թափված վայրը հանդիսանա բախման վայր, և հնարավոր չի, որ այդ ապակու թափման վայրը հանդիսանա բախման վայր” .Ճ , տո ասա այ խելքի ծով նիկոլայ բաղդասարյան քեզ փող էին տվել, որ դու գայիր դատարան ընդհանրապես թափված ապակիների մասին խոսայիր, թե կոնկրես էս դեպքի մասին խոսայիր ու հարցեր տայիր փորձագետին՞ .Ճ, էնպես, որ մի հոգի փորձագետը ընդամենը հերիք եղավ, որպեսզի խորտակի էս 11 ամսվա նիկոլայի ու վարդան սատարողների շոուն,,, բա ասում էիք բանից անտեղյակա՞ էս էլ ձեզ բանից անտեղյակ փորձագետը!!!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930