Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Դաշնակցությունը կույս աղջկա խաղեր է տալիս» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 22,2014 15:00

«Իշխանությունը զավթել է և′ իշխանական, և′ ընդդիմադիր դաշտը, և անում է այն, ինչ ուզում է: Իսկ այն ուժերը, որոնք չեն գտնվում իրենց վերահսկողության տակ, մեկուսացված են»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը «ձեռքերը քշտած» իր «գրպանային» կուսակցություններով անում է ամեն ինչ, որ ընդդիմադիր դաշտում զարգացումներ չլինեն:

Պարոն Մակեյանը ընթերցեց նաև կուսակցության քաղխորհրդի ընդունած հայտարարությունը, որտեղ քննադատվում էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ գրպանային կուսակցություններ նկատի ուներ նաև քառյակի ուժերի՞ն և հետևաբար ի՞նչ սպասելիքներ ունի հոկտեմբերի 10-ի՝ եռյակի հանրահավաքից, պարոն Մակեյանը պատասխանեց. «Ես հանրահավաքին չեմ մասնակցելու: Քառյակը հիմնականում վերահսկվում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի կողմից: ԲՀԿ-ի ծնունդը հայտնի է, նրան ծնել է Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ին սպասարկում են մեր նախկին գործընկերները՝ ՀԱԿ-ը, վերջին հանրահավաքից երևում է, որ «Ժառանգությունն» էլ է մտել քոչարյանական շվաքի տակ: Դաշնակցությունն էլ չես հասկանում ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Դաշնակցությունն իր հարյուր և ավելի տարվա տարիքով կույս աղջկա պահվածք է ընդունել. փորձում է խաղալ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև: Նրանք էլ պայքարում են միմյանց դեմ՝ թե ով է լինելու թիվ մեկ «պապան»:
Մեր հարցին՝ ու՞մ հնարավորություններն են ավելի մեծ, պարոն Մակեյանն արձագանքեց. «Այսօր Սերժ Սարգսյանի հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ իշխանական լծակները, ուժայինները նրա տրամադրության տակ են: Բայց Քոչարյանը բալանսը պահպանում է. Կառավարության մեծ մասը քոչարյանական կադրերն են»:
Պարոն Մակեյանը նաև պատահական չի համարում եռյակի հանրահավաքի օրը, քանի որ այդ օրը Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ կապված նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել: Այս առիթով պարոն Մակեյանն ասաց. «Այստեղ տեսնում եմ արտաքին ազդակներ՝ եռյակն իր վրա վերցրել է հինգերորդ շարասյան ֆունկցիան»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930