Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյան. «Իմ երազանքը շենք ունենալն է» 

Սեպտեմբեր 26,2014 19:43
dadasyan

Մոսկվայի տանը չորրորդ տարին է, ինչ «Дорога к себе»  խորագրով կազմակերպվում են հանդիպումներ ճանաչված հայ արվեստագետների հետ: Նպատակը արվեստագետների ու հանդիսատեսի միջեւ անկեղծ երկխոսություն ծավալելն է:

Այսօրվա հյուրը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյանն է:

Հանդիպումից առաջ  Aravot.am-ը, պարոն Ժ.Դադասյանին հիշեցնելով, որ ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն թատրոնի համար, որը դառնում է 40 տարեկան, այլեւ իր համար՝ լրանում է ռեժիսորի 50 տարին, հետաքրքրվեց՝ երկու հոբելյանների առիթով ի՞նչ ակնկալիք ունի: «Իմ եւ կոլեկտիվիս միակ ակնկալիքը, ցանկությունը, երազանքը շենք ունենալն է, ինչի հույսն ունենք»,- պատասխանց ռեժիսորը:

Հետո էլ հայտնեց, որ վաղը մեկնում են Լեհաստան՝ մասնակցելու Բրոցլավում կայանալիք մնջախաղի ամենահեղինակավոր միջազգային փառատոնին՝ Յուրի Կոստանյանի «Աթոռի ոգին» մոնոներկայացումով: 

Միջազգային բազմաթիվ մրցույթներում դափնիներ շահած Երեւանի մնջախաղի թատրոնի ղեկավարը լիահույս է, որ այս անգամ էլ իրենք պատվով կվերադառնան, հավելելով, թե այս փառատոնին մասնակցությունն անգամ մեծ պատիվ է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930