Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. «Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, ամենակենտրոնում էլ Սյունիքն է»

Սեպտեմբեր 26,2014 19:49

Այսօր Սյունիքի  վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  Սյունիքի մարզպետարանում դիմավորեցին ծափահարություններով ու հոտնկայս:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետին  եւ շնորհավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Արմեն Գեւորգյանի անունից:  «Կառավարության որոշումն  արդեն իսկ ենթադրում է մեծ վստահություն երկրի իշխանությունների, քաղաքական իշխանությունների կողմից», -ասաց պարոն Տերտերյանը:

Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Վահե Հակոբյանին  իր կատարած աշխատանքի համար եւ ներկաներին կոչ արեց շարունակել աշխատել եւ միասնաբար լուծել Սյունիքի առջեւ ծառացած հիմնախնդիրները:

«Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, ամենակենտրոնում էլ Սյունիքն է: Մենք կարողացել ենք այն խնդիրները, որ ծառացած  են Սյունիքի առաջ, լուծենք: Մենք ընդամենն  ունենք մեկ խնդիր, մենք ունենք միասնության խնդիր, ժամանակի ընթացքում կարողացել ենք ձեւավորենք այդ միասնությունը, ունենք խնդիր մեր իշխանությունների կողքին կանգնելու, Արցախի կողքին  կանգնելու, Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող մի տարածաշրջան է…», -ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Մանրամասները` շուտով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. AP says:

    Սուրո ջան,բռատ,շնորհավորոմ եմ։Մաղթում եմ քեզ անշառ նորանոր գլխակերություններ,ավելի յուղոտ թալան,ավելի՛ դաժան բռնություններ,ու ամենակարևորը ոտերդ տաք պահի՝ չմրսես,դու հլը մեզ շատ ես պետք

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930