Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի ուսուցիչներն ահազանգել են, որ Սուրիկ Խաչատրյանը վախեցրել է իրենց

Սեպտեմբեր 29,2014 21:37

Սիսիանի մանկավարժները ահազանգել են կրթության փորձագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին ու պատմել, որ նախօրեին եռյակի հանրահավաքին չեն մասնակցել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ահից:

«Ինձ ասացին, որ ուսուցիչներ,  բժիշկներ չեն մասնակցել, որովհետեւ մարզպետը հրահանգել է՝ ոչ մեկդ չփորձի մասնակցել: Անձամբ մասնակցել է հանրահավաքին ու իր ներկայությամբ ասել է՝ տեսեք հա, ես էստեղ եմ, հլը փորձեք գնալ»,- Aravot.am-ին ասաց տիկին Բախշյանը:

Անրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Սիսիանի հանրահավաքին եռյակի մաս կազմող կուսակցությունների անդամ մանկավարժների են պարտավորեցրել մասնակցել  ու համապատասխան հաստատությունների ղեկավարները պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով,
տիկին Բախշյանն ասաց. «Այո՛, բազմիցս եմ ասել, որ կրթությունը ապաքաղաքական պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ մեր քաղաքացուն որեւէ մեկն իրավունք ունի զրկել դասերից հետո կամ կիրակի օրով գնալ հանրահավաքի ու լսել՝ մարդիկ ինչ են ասում, մանավանդ որ իր սրտում էլ կա բողոք: Այդ հանրահավաքին գնալու համար որեւէ մեկին իրավունք չունեն պատժել»:

Տիկին Բախշյանի համոզմամբ՝ պատասխանատվության ենթարկվելու կոչերով նախարարը փորձում է վախեցնել ուսուցիչներին, որ հաջորդ հավաքներին չմասնակցեն: Ինչ վերաբերում է պնդումներին, թե եռյակի հավաքին նաեւ երեխաներ են դրոշներով մասնակցել, տիկին Բախշյանը ասաց՝ թող նախարարը նկարներ ցույց տա. «Եթե նույնիսկ երեխաներ էլ մասնակցած լինեն, դա դեռ ոչինչ չի նշանակում:  էդ որ իրենք ՀՀԿ-ի բոլոր հանրահավաքներին ոչխարի հոտի նման քշում են ուսուցիչ, աշակերտ, ով պատահի, էդ կարելի՞ է: Այնտեղ էլ իրավունք ունեն գնալ, եթե իրենց կամքով են գնացել, էստեղ էլ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930