Լրահոս
Օրվա լրահոսը

Զ.Փոստանջյանի հայտարարությունը Գալուստ Սահակյանի գործունեության վերաբերյալ

Հոկտեմբեր 07,2014 17:00

07 հոկտեմբերի 2014
Պարոն Կարեն Անդրեասյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Երևան, Հայաստանի Հանրապետություն
ԺԽ-Ե-0243/14

ԴԻՄՈՒՄ

2014թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ, 104.1-րդ հոդվածներով, պաշտոնապես Ազգային Ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ, որին կից ներկայացվել են նաև ներքոհիշյալ նյութերը՝

ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը,

բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,

գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,

դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին www.aravot.am կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի և 104.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի հայտարարություններն ընդունվում են Ազգային ժողովի որոշման ընդունման համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված կարգով: Համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝ աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

Այսինքն, ըստ հիշյալ հոդվածի, Ազգային ժողովի նախագահը սույն հայտարարությունն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ: Ըստ այդմ՝ նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում և տեղադրվեր Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Սակայն մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խոչընդոտում է իմ՝ որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները:

Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ սույն դիմումին, միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու իմ իրավունքները և պատասխանատվության կանչել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

 

Պարոն Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Երևան, Հայաստանի Հանրապետություն ԺԽ – Ե – 0205/14

Հարգելի պարոն Սահակյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ և 104.1-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում ՙՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին՚ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Նախագծին կից ներկայացվում է՝

ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը,

բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,

գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,

դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը: Խնդրում եմ ներկայացված հայտարարության նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: Առդիր՝ 7 թերթ:

Հարգանքով՝

Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԲԱՆԴԻՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ՝ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ (ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ԼԻՍԿԱ ՄԱԿԱՆՎԱՄԲ) ՄԱՍԻՆ

Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին և նրա խմբակին ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում բռնազավթված իշխանության երկարաձգումը սպասարկելու համար տիրապետում է բավականին մեծ «արժանիքների». պաշտոնապես նա դատապարտված է եղել բազմաթիվ անգամ տարբեր հանցագործություններ կատարելու փաստերով՝ ծանր մարմնական վնասվածք, պետական գույքի հափշտակություն, անձնական գույքի հափշտակություն, տրանսպորտային միջոցների առևանգում, չարամիտ խուլիգանություն։

Սերժ Սարգսյանի և նրա խմբակի անդամների հիմնական խնդիրն է իրականացնել վերահսկողություն առկա ապօրինի իշխանավարման համակարգում, որի համար անհրաժեշտ են քրեական տարրեր։ Նրանք, մտադիր լինելով շարունակել իշխանության բռնազավթումը, անհրաժեշտություն են տեսել կրկին օգտվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, ով պատրաստ է ցանկացած տիպի պատվերի, ցանկացած հանցագործություն կատարելու: Փաստացի տարիներ շարունակ Սուրիկ Խաչատրյանի ուղղակի վերահսկողության տակ են գտնվել ՀՀ Սյունիքի մարզի ինչպես տեղական չինովնիկները, այնպես էլ մարզի գործարար շրջանակը։

ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը իշխանության բռնազավթիչների համար բացառիկ է։ Անպատժելիության և վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել։ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝

Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։ Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեա-իրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեա-իրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝ Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից: Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը։

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼ ՀԱՅԿԱԶՈՒՆ says:

    Զարուհի ջան ափսոս չի քո վարպետ Փաստաբանի ոսկե գրիչը ի զուր գրի, մեկ է դուք Փարիզում չեք այլ անտառում ջունգլիների մեջ: Մի միայն Հայաստանում ոսկեգույն փամբուշտն է օգտակար և հրամայական:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031