Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբեր 13,2014 19:41

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։

Նույն ժամին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել են ազգությամբ մի պարսիկի և փախել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031