Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիան կաջակցի Արմավիրի մարզի բուժհիմնարկներին

Հոկտեմբեր 17,2014 18:20

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Նորբերտ Սչելոնգի ղեկավարած պատվիրակությանը` ՀՀ Արմավիրի  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ։

Արմավիրի մարզը Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 2014թ. Հունվարի 31-ին։  Համագործակցության շրջանակում այս անգամ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում Արմավիրի բարեկամ-գործընկեր երկրամասի բժշկական կազմակերպությունների ղեկավարներ են։ Չեխիայի առողջապահության նախարարի խորհրդականի հետ նրանք եղել են Արմավիրի մարզի մի շարք բուժհաստատություններում և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր են առաջարկում։ Նրանք ցանկություն են հայտնել աջակցել մարզում բժշկական և ախտորոշիչ մեկ կենտրոն արդիականացնելու, միջհիվանդանոցային կապեր հաստատելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու։

Հանդիպման ընթացքում Նորբերտ Սչելոնգը նախ փոխանցեց Չեխիայի առողջապահության նախարարի ողջույնը և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության պատրաստակամությունը։

Հյուրերի խնդրանքով առողջապահության փոխնախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգը` կառուցվածքը, կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, կրթական համակարգը։

Քննարկվեցին նաև Հայաստանում բժշկական ապահովագրական  գործող համակարգը, զարգացման հեռանկարները։ Չեխիայի Հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նաև այս ուղղությամբ` թե՛ իրենց փորձը ներկայացնելով, թե՛ գործնական մասնակցություն ունենալով։

Վահան Պողոսյանն առաջարկեց աշխատանքային խմբեր ստեղծել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համատեղ կքննարկվեն և կմշակվեն  համագործակցության բոլոր քայլերն ու ծրագրերը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031