Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Հայաստանը պատրաստ չէ դուրս գալ ռուսական շուկա»

Հոկտեմբեր 18,2014 19:33

Ներդրումներ են պետք անել:

«Մենք առայժմ պատրաստ չենք ինչ-որ ծավալներով դուրս գալ ռուսական շուկա»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ դրան պետք է նպաստեր բյուջեն, սակայն 2015 թվականի բյուջեում գյուղատնտեսությանը հատկացվող գումարը չի ավելանալու. «Փող է պետք դնել, ներդրումներ է պետք անել, որպեսզի կարողանաս փող աշխատել, արտահանել, շուկա գրավել: Մենք դա չենք անում»:

hrach berberyanԳյուղատնտես Հրաչյա Բերբերյանն էլ է կարծում, որ Հայաստանը պատրաստ չէ դուրս գալ ռուսական շուկա: Նա համարում է՝ դրա համար պետք է ռազմավարություն որոշել, հասկանալ՝ ի՞նչ կարող ենք տալ Ռուսաստանին.«Մենք կարտոֆիլի արտահանման միտումներ ունենք, եթե մենք այսօր դրանով չզբաղվենք, 2 տարի հետո Թուրքիան մեր տեղն է գրավելու: Մենք այդ դառը փորձն ունենք, երբ որ տարիներ առաջ բարենպաստ տարի չէր, արտահանումները թեթեւացան, Թուրքիան անմիջապես իր աղբը լցրեց Վրաստանի շուկա, եւ 7 տարի էր պետք վիճակը վերականգնելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031