Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին. «Առաջին հերթին ապահովել ենք մեր անվտանգությունը» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 21,2014 13:41 Share

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը մեր հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Եվրասիական տնտեսության միությանը անդամակցելով` Հայաստանին մեծ հեռանկարներ են սպասվում, հավելելով, որ տնտեսության զարգացման առումով Հայաստանը միանշանակ կշահի:
«Առաջին հերթին ապահովել ենք մեր անվտանգությունը, որը շատ կարեւոր է բոլոր ազգերի, բոլոր երկրների համար, եւ երկրորդ ամենակարեւորը` լայն տնտեսական շուկայի ձեռքբերելն է», – ասաց ԱԺ պատգամավորը:

Արմեն Կարապետյանի համոզմամբ` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանում լուրջ տնտեսական աճ կարձանագրվի:
Մանրամասները` տեսանյութում

 

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել