Լրահոս
Օրվա լրահոսը

Սեղանի թենիսի Հայաստանի թիմային չեմպիոնները հայտնի դարձան

Հոկտեմբեր 26,2014 17:52

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը, որին մասնակցեցին ինչպես Երեւանի, այնպես էլ հանրապետության մարզերի եւ Արցախի տղաների ու աղջիկների 26 թիմերի շուրջ 80 մարզիկներ:

Եզրափակիչ հանդիպումների արդյունքում մրցանակային եռյակները կազմեցին.

Աղջիկներ՝ 1. Արաբկիրի ՄԴ, 2. Շենգավիթի ՄԴ, 3. Ավանի ԽՄՕՄԴ:

Տղաներ՝ 1. «Հայաստան» ՄՀԿ, 2. Երեւանի քաղաքապետարանի ՄԴ, 3. Արաբկիրի ՄԴ:

Հաղթող ու մրցանակակիր դարձած թիմերը եւ դրանց մարզիչներն արժանացան սեղանի թենիսի ֆեդերացիայի սահմանած համապատասխան մեդալների եւ պատվոգրերի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031