Լրահոս
Օրվա լրահոսը

Դարպասաձողը դարպասապահին ուղարկել է հիվանդանոց

Հոկտեմբեր 29,2014 14:01 Share

Դարպասապահների մարտական ընկերը` դարպասաձողը, միշտ չէ, որ կանգնելով գնդակի ճանապարհին, բարի ծառայություն է մատուցում դարպասի գլխավոր պահապանին:

Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ռեյնջերս»-«Սենթ-Ջոնսթոն» խաղն ավարտվել է առաջինի 1:0 հաղթանակով: Բայց «Ռեյնջերսը» հանդիպումը շարունակել է առանց հիմնական դարպասապահ Սթիվ Սիմոնսենի, որը խաղային դրագներից մեկում այնպես է բախվել ուղղահայաց դարպասաձողին, որ փոխարինվել եւ շտապ տեղափոխվել է հիվանդանոց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` SNS Group-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել