Լրահոս
Օրվա լրահոսը

Վարժ հայերենով խոսող բրիտանուհին  դասավանդում է Սևանի ճեմարանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2014 22:06

Այսօր Գյումրի էր եկել Քեմբրիջում ծնված Քեթ Հոդգսոնը, որն իր հայերենի  իմացությամբ զարմացրեց  բոլորին:

Aravot.am-ը նրան խնդրեց պատմել, թե որտե՞ղ է  այդպես վարժ սովորել հայերեն խոսել: Նա  ասաց, որ հայերեն սովորել է  Սալոնիկում, սկզբում ուսումնասիրել է  հունարենը, ապա,  այնտեղ ընկերություն անելով հայի հետ, սկսել է սովորել նաև հայերեն:

Քեթը Սալոնիկում դիսերտացիա է գրել «Ալավերդիի հունարենի բարբառներ»-ը թեմայով, ալավերդցիներից շատերն  ապրել են  Սալոնիկում: Նա մասնագիտությամբ  լեզվաբան է.    Քեմբրիջի   համալսարանում նա  ուսումնասիրել է տեսական լեզվաբանություն եւ, շփվելով այնտեղի հայ ուսանողների հետ,  խորացրել է գիտելիքները հայոց լեզվից: Այնուհետեւ տեղափոխվել է Հայաստան` լեզուն  զարգացնելու համար:

Նրա պատմելով, մոտ  1,5 տարի  առաջ տեղափոխվելով  Երևան, աշխատանքի է տեղավորվել Սևանի ճեմարանում` որպես անգլերենի ուսուցչուհի: Այժմ Քեթը պատրաստում է  հայերենի բարբառների քարտեզը, այդ նպատակով շրջագայում է Հայաստանի տարբեր մարզերով ու քաղաքներով, եղել է Լոռիում,Արթիկում ու հարակից գյուղերում,  նաև Արցախում՝ բարբառներին ծանթանալու համար: Նա այսօր   Գյումրիում էր , խնդրում էր գյումրեցիներին խոսել իրենց բարբառով, որպեսզի կարողանա  հասկանալ յուրահատկությունները: Նա ասաց, որ թեև եկել էր Հայաստան՝ հայերեն լեզուն ուսումնասիրելու համար, սակայն  այստեղ շատ լավ է զգում և  չի ուզում հետ գնալ:

Քեթի հետ հայերեն հարցազրույցը դիտեք տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե չիմանայի, որ անգլուհի է, կկարծեի թե հայ է խոսողը. նույնիսկ ակցենտ չունի:

    Amazing. Very clever. If I would not know that she is British, I would think that she is Armenian-so good is her Armenian.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930