Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մխիթարյան. «Երիտասարդական ակումբները երիտասարդների ձայնը հասանելի են դարձնում պետության հետ հարաբերություններում»

Նոյեմբեր 10,2014 13:22

«Երիտասարդական ակումբի դաշնության» նախագահ Ատոմ Մխիթարյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ համապատասխան տոնական տրամադրություն չկա. «Հայաստանում իրականացվում է երիտասարդական քաղաքականության եվրոպական մոդելը, որտեղ պետությունը որոշակի կարգավորիչ դեր ունի, սակայն երիտասարդների վրա էական ազդեցություն պետությունը չունի»:

Նա նշեց, որ Հայաստանում երիտասարդական անկախ շարժումը սկսել է զարգանալ անկախացումից հետո, եւ առաջին անկախ երիտասարդական կազմակերպություններից է Երիտասարդական ակադեմիան: Իսկ 1999 թվականին հենց այս օրը ձեւավորվել է Երիտասարդական ակումբների դաշնությունը. «Երիտասարդական ակումբները տեղ է, որտեղ երիտասարդները հավաքվում են՝ ըստ իրենց բնակության վայրի: Երիտասարդական ակումբ անդամակցելուց երիտասարդը որեւէ պարտավորություններ չի ստանձնում: Հայաստանում անդամ ակումբների մեծ մասը երիտասարդների նախաձեռնություններ է, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փակվեն, բաժանվեն երկու մասի»:

Ատոմ Մխիթարյանը որպես կարեւոր ձեռքբերում է համարում այն երեւույթը, որ ակումբը կարող է իր անդամ ակումբներում ընդգրկված ակտիվ երիտասարդների ձայնը կարող է հասցնել պետության կամ միջազգային մակարդակով երկխոսությունների. «Սա մի հարթակ է դարձել, որ միավորելով բազմատարր երիտասարդներին, եւ նրանց ձայնը հասանելի դարձնել պետության հետ հարաբերություններում: Կազմակերպության շարքերն ընդգրկված երիտասարդներին հնարավորություն ենք տալիս իրենց տարեկիցների հետ շփվել, համատեղ նախագծեր իրականացնել միջազգային մակարդակով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930