Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբեր 11,2014 18:45 Share

Նոյեմբերի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀԲ  կողմից` Նիդերլանդական խմբի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկը, Հարավային Կովկասի գծով ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լաուրա Բեյլին, ՀԲ Երևանի գրասենյակի գործառնությունների գծով կառավարիչ Ալեքսան Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը,  նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության  աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը առանձնահատուկ կարևորել է Համաշխարհային բանկի խմբի հետ Հայաստանի գործընկերությունը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման ու իրականացման գործում ՀԲ աջակցությունը:

Կարեն Ճշմարիտյանը հույս է հայտնել, որ գործող ծրագրերի արդյունավետ իրագործումը կշարունակվի և համատեղ ջանքեր կներդրվեն Հայաստանում ՀԲ պորտֆելի ընդլայնման, համագործակցության ուղիների ավելացման և խորացման ուղղությամբ:

Նախարարը, հատկապես կարևորել է ՀԲ-ի օժանդակությունը  ՓՄՁ, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներին, անդրադարձել նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացման ուղղություններին:

Համաշխարհային բանկի  Եվրոպայի  և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել  է, որ բանկը մեծագույն հաճույքով և պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ և ուրախ է այսուհետ ևս շարունակել իր օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության այլ ուղղությունները ու աջակցության հնարավոր ծրագիրը:

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930