Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանը՝ իր դեմ Զարուհի Փոստանջյանի բողոքի մասին. «Նույնիսկ անլուրջ չեմ վերաբերվում»

Նոյեմբեր 30,2014 14:26

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հարցրեց, թե ինչքանով է  ընդունում, որ իր կողմից խախտում է եղել՝ ԼՂՀ-ում արտագնա նիստը վարելիս:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, երբ ԼՂՀ-ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, ըստ Զարուհի Փոստանջյանի, հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը եւ նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել է հարցի քննարկմանը: Իսկ այդ օրը նիստում քննարկվել է հենց տիկին Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը։ Արտակ Զաքարյանը, մինչեւ նիստի օրակարգը հաստատելը արդեն որոշում է կայացրել նիստը փակ անցկացնելու, որը, ըստ տիկին Փոստանջյանի, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է:

Մեզ հետ զրույցում Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին  է խոսքը: Թող հանձնաժողովը գործը  սկսի, նոր: Ինձ ոչ մի բան չեն ծանուցել»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ նույնիսկ դրան անլուրջ էլ չի վերաբերվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930