Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն հերքում է, որ Պուտինը սպառնացել է իրեն

Նոյեմբեր 30,2014 22:52

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ է հերքել տեղեկատվությունը, թե  Ռուսաստանի ղեկավարության՝ Վլադիմիր Պուտինի կողմից սպառնալիքներ են հնչել իր հասցեին հեռախոսային զրույցի ժամանակ: Այդ մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաընկերությանը, որի տեքստը հրապարակվել է նոյեմբերի 30-ին՝ հեռուստաընկերության կայքում: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

«Առաջին հերթին ես ցանկանում եմ հերքել այդ աբսուրդ տեղեկատվություն, թե Ռուսաստանի  նախագահը մեր հեռախոսային զրույցի ընթացքում սպառնում է ինձ կամ Ուկրաինային: Ես իսկապես փորձում եմ պահել երկխոսությունը, որովհետեւ միայն այդ կերպ հնարավոր կլինի այս իրավիճակից ելք գտնելը»- ասել է Պորոշենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930