Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը վաղը կժամանի Գյումրի 

Դեկտեմբեր 07,2014 22:38

Aravot.am-ի տեղեկություններով,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը Գյումրի է գալիս հատուկ շնորհավորելու   իր կուսակից ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի  գլխավորած բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի   հիմնադրման  80-ամյակը:

Այստեղ նախատեսված է  հանդիպում  դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև պարգևատրումներ տարվա լավագույն մարզիկներին:  ԲՀԿ առաջնորդը  բնականաբար կհանդիպի նաև ԲՀԿ ակտիվի հետ:

Հետաքրքիրն այն է, որ  եռյակի առաջնորդները   առանձին-առանձին են ժամանում  Գյումրի:  Հիշեցնենք, որ թե ’   երեկ, և թե’ այսօր Գյումրիում  էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Զարուհի Փոստանջյանի հետ: Վերջիններս  երեկ   քաղաքացիական ժողով էին անցկացնում Գյումրու թատերական հրապարակում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031