Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինք». «Եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ»

Դեկտեմբեր 09,2014 21:00

«Ազատամարտիկների դաշինք»-ի հայտարարությունը հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

 Այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն  մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝  Ապարանի ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ  մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը  մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:

Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում  մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:

Ազատամարտիկները նաև  հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման  և կոչ արել մարտական ընկերներին  վաղը՝  դեկտեմբերի 10-ին  ժամը 12:00-ին  հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031