Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի նոյեմբերի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերը կորուստ չեն ունեցել։
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Կորուստներ
Նոյեմբեր ամսվա 4 կորուստներն էլ մարտական են, գրանցվել են Պաշտպանության բանակում։
Մարտական կորուստներ
• Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում «Միասնություն-2014» զորավարժության ընթացքում ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ ադրբեջանական կողմը խոցել է հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Օրեր շարունակ ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ էր։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում


















































