ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին


















































