Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիոլետովո գյուղում կոնֆլիկտ է հասունանում` կապված Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ

Դեկտեմբեր 18,2014 17:51

Ֆիոլետովո գյուղի բնակիչների վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի նրանք ստորագրեն  Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթի տակ: Նման ահազանգ տարածվեց Facebook սոցիալական ցանցում: Ըստ այդմ, նշվում է, որ հանքավայրը գյուղի վերջին տներից գտնվում է 300 մետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսում է իրականացնել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն: Նախագիծը դեռեւս գտնվում է բնապահպանական փորձաքննության փուլում: Սույն թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում, տեղի կունենան նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները:

Ըստ Ֆիոլետովոյի գյուղապետարանի պաշտոնական կայքի` նախագծի վերաբերյալ հանրային լսումներ նախատեսված են եղել սույն թվականի նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 16-ին:

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը շահագործել բաց եղանակով: Նախագծի համաձայն` Ֆիոլետովոյի ոսկու հանքաերևակումը գտնվում է Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի  հարավ-արևելք  500 մ, Աղստև գետի աջ ափին գտնվող` ծովի  մակարդակից 1693.1 մ բացարձակ նիշ ունեցող բլրակի մերձակայքում: Հիմնական ջրային արտերիան Աղստև գետն է իր բազմաթիվ վտակներով: Հանքավայրում ոսկու պարունակությունը  տատանվում է 2,5 – 5,5 գ/տ  սահմաններում: Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտը տեղակայվելու է բացահանքից 1.3 կմ հեռավորության վրա, տարողունակությունը` մոտ 3 մլն.մ3, ընդհանուր մակերեսը` մոտ 4 հա:

Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, տարեկան արդյունահանվելու է 37,000  տոննա հանքաքար: Հանքաքարը տեղափոխվելու է կամ Արմանիսի, կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:

Ըստ նախագծի` հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երեք համայնքներ` Ֆիոլոտովո, (հանքավայրից հեռավորությունը` 2.7 կմ), Մարգահովիտ՝ (հանքավայրից հեռավորությունը` 11.1 կմ), Լերմոնտովո՝ (1 հանքավայրից հեռավորությունը` 7 կմ):

Նշենք, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի անունը մամուլում կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անվան հետ:

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031